Քաղաքապետարանից հայտարարում են՝ Հրապարակը այս օրերին փակ կլինի
Հունիսի 04, 2025

Քաղաքապետարանից հայտարարում են՝ Հրապարակը այս օրերին փակ կլինի

Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը:

Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի: 

Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:

Այդ ժամանակահատվածում Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:

Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք քննարկել ենք Ուկրաինայի կողմից ինքնաթիռների վրա հարձակումը և Իրանը. Թրամփը` Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից

Երմակը Ռուբիոյին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ

Փեզեշքիանն ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Հայաստանում գնաճը 2025-ի մայիսին հասել է 4,3 %-ի

Ռուսական կողմը Կիևին կհանձնի ուկրաինացի զինծառայողների 6000 մարմին

Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում, այդ պատճառով փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել՝ մեկը մուսի փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրեն

Ռուսաստանը պատրաստ է հունիսի 7-9-ը սկսել գերիների փոխանակումը Ուկրաինայի հետ.  Մեդինսկի

Վարչապետը գերագույն հրամանատարն է, եթե ասում է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուրեմն հիմքեր ունի. ԳՇ պետ

Մեզ հաջողվել է խոցել 41 ռուսական ինքնաթիռ, որոնց կեսը երբեք չի վերականգնվի. Զելենսկի

Արձանագրվել են հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ. ԿԲ նախագահ