ԱՄՆ-Իրան բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում. Axios
Օգոստոսի 26, 2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում. Axios

By Ապրիլի 14, 2025 86

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում. այս մասին գրել է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկխոսությունը տեղի կունենա Օմանում։

Աղբյուրների համաձայն՝ բանակցությունների անցկացման վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։ Թեև բանակցությունների երկրորդ փուլը Օմանում չի կայանա, սակայն ներկա կլինեն Օմանի միջնորդները։

Բանակցությունների նախորդ փուլն անուղղակի էր, երկու երկրների ներկայացուցիչները նստած էին առանձին սենյակներում, մինչդեռ Օմանի դիվանագետները հաղորդագրություններ էին փոխանցում կողմերի միջև: Այժմ Axios-ի աղբյուրները հայտնել են, որ հաջորդ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն նույն սենյակում նստած իրանցի և ամերիկացի պաշտոնյաների հետ:

Axios-ի մեկ այլ աղբյուր ասել է, որ երկու գլխավոր բանակցողները՝ ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, շաբաթ զրուցել են մոտ 45 րոպե: Զրույցը եղել է «իմաստալից, լուրջ», ասել է աղբյուրը:

Ապրիլի 12-ին Օմանում կայացել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը, որը տևել է ավելի քան երկուսուկես ժա. կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ