ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Օգոստոսի 26, 2025

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

By Ապրիլի 05, 2025 114

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններին: Դրա համար էլ դաշինքն այս հարցում սեփական «կարմիր գծերը» չունի։ Այս մասին հայտարարել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։

«...մենք՝ որպես ՆԱՏՕ, չենք մասնակցում այս բանակցություններին։ Նրանց իսկապես առաջնորդում է ԱՄՆ-ն ՝ Ուկրաինայի և ռուսների հետ միասին։

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ն տեղից շարժեց այդ հարցը և այդ բանակցությունները հիմա շարունակվում են»,-ասել է նա։

Նա նշել է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ ՌԴ-ի պատճառով, իսկ «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, որպես առանձին կազմակերպություն, բանակցություններում «կարմիր գծեր» չունի, քանի որ մասնակից չէ այդ գործընթացին:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական կարմիր գծերը, քանի որ մենք այդ գործընթացի մաս չենք կազմում ։ Բայց, իհարկե, ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի ինքնիշխան պետություն, որն առաջ է շարժվում։ Դա այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք: Դա պետք է լինի արդար և երկարատև խաղաղություն: Պուտինը երբեք չպետք է փորձի դա նորից անել», - հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ