Չինաստանի պատվիրակությունը չի բարձրացրել «Զանգեզուրի միջանցքի» հարցը Բաքվում
Օգոստոսի 26, 2025

Չինաստանի պատվիրակությունը չի բարձրացրել «Զանգեզուրի միջանցքի» հարցը Բաքվում

By Ապրիլի 03, 2025 100

Չինաստանի պատվիրակությունը Բաքվում չի բարձրացրել և չի քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ ԶԼՄ-ներում այդ հարցի վերաբերյալ հայտնված հայտարարությունները կեղծ են և ոչ հավաստի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակումներ էին տարածել, որոնցում պնդում էին, որ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած համաժողովում իբր հայտարարել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման ռազմավարական կարևորության մասին։

Մին Չենը հաստատեց, որ չինական պատվիրակությունն իսկապես մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Չինաստան. ռազմավարական գործընկերություն, համախմբում և համագործակցության խթանում գլոբալ հարավում» համաժողովին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում դրա ակտիվ զարգացմանը վերաբերող հարցեր։

«Պեկինը խիստ հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը հարգելու դիրքորոշմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են, և մենք կարծում ենք, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով», – ասաց դիվանագետը։

Նա ընդգծեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Չինաստանի կողմից առաջմղվող «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը կոչված է խթանելու խաղաղությունն ու զարգացումը։ Պեկինը, վստահեցրեց Մին Չենը, հարգում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի ինքնիշխան ընտրությունը և չի միջամտում ներքին գործերին։ Նա նաև նշեց, որ Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ