«Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ»․ Գալուզին
Օգոստոսի 26, 2025

«Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ»․ Գալուզին

By Ապրիլի 03, 2025 86
 

Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ, պետք է որոշի՝ որտեղ ավելի լավ կլինի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոմիությանն անդամակցելու՝ երկրի մտադրության մասին օրինագծի ընդունումը։

«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու հակադիր ասոցիացիաներում»,- ասել է Գալուզինը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Գալուզինը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «իշխում է բրյուսելյան չինովնիկների՝ իրականությունից կտրված հակառուսական նարատիվներով թելադրված գավազանի կարգապահությունը»։

«Հույս ունենք, որ հայ հասարակությանը կբացատրվեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքով կորուստների մասշտաբները»,- ասել է նա։
Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը, սակայն բնակչությունը պետք է օբյեկտիվորեն հասկանա այդ քայլերի հետևանքները։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պատասխանելով եվրոինտեգրման ուղղությամբ Երևանի վերջին քայլերի մասին հարցին, պարզբանել էր, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ