Այն, ինչ տեսնում ենք, տարերային, իրադարձային հարաբերություններ են. Բագրատ Սրբազանը՝ կառավարության վարած քաղաքականության մասին մասին
Հունիսի 06, 2025

Այն, ինչ տեսնում ենք, տարերային, իրադարձային հարաբերություններ են. Բագրատ Սրբազանը՝ կառավարության վարած քաղաքականության մասին մասին

Այսօրվա քաղաքականությունը, որպես այդպիսին, գոյություն չունի բանակցությունների մակարդակով, և մեր ցանկությունն ու ծրագիրն է, որ դրանք վերադառնան իրական բանակցային գործընթացների և բանակցային սեղան։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կարող է փոխվել քաղաքականությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում։

«Այսօր Հայաստանը ոչ մի ասելիք չունի այդ հարաբերությունների մեջ, բացարձակ, ոչ մի փոխզիջումային տրամադրություն, ոչ մի նույնիսկ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքեր, ոչ մի բան։ Հետևաբար, բանակցություններ որպես այդպիսին բացարձակ գոյություն չունեն, կան թելադրանքներ, պարտադրանքներ, ուժի սպառնալիք և սա չի կարող լինել որևէ կերպով խաղաղության հիմքը»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծել է, որ չի կարծում՝ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի, իսկ այն, ինչ տեսնում ենք, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են։

«Մեր նպատակն ու ծրագիրն է ունենալ կայուն, վստահելի, երկարաժամկետ, դրական, կառուցողական հարաբերություններ բոլոր ուղղություններով, բոլոր գործընկերների հետ։ Կարևոր առանցքային դետալ կա այստեղ՝ հայկական օրակարգով։ Բոլորը պետք է նպաստեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերին», - նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ չեն կարող բացառել նաև Սփյուռքի առկայությունը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի խոսքով՝ 2020 թվականից սկսած պատերազմը չի կանգնել, շարունակվում է անընդհատ։

«Որքան այս իշխանությունը լինի, պատերազմը շարունակվելու է։ Ոմանք այն բնորոշում են որպես սողացող պատերազմ։ Տեսնում ենք Տավուշի դեպքերից։ Բնականաբար, մեր ցանկությունը պատերազմ դադարեցնելն է, խաղաղության իրական գործընթացի մեջ մտնելը ոչ թե իմիտացիոն խաղաղության։ Մեր ծրագիրն է պատերազմը դադարեցնելը, հասնել իրական խաղաղության, որն այլևս անխախտ կլինի։ Մենք գալիս ենք խաղաղության հաստատելու, վերացնելու քայքայիչ պատերազմի ամբողջ գոյությունը», - նշել է Գալստանյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 08 Հունիսի 2024 13:34

Լրահոս

Ֆոտո

«Ժողովուրդ» . Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի

Մասկը պահանջում է Թրամփի իմպիչմենտը և իշխանության փոխանցումը Վենսին

Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ

Ռուսաստանն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել. կան զոհեր և վիրավորներ

Հաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. Բաքվում պահվող հայերի դեմ հայտարարություն չի եղել․ Թագուհի Թովմասյան

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը

«Ժողովուրդ». 5 վարչության պետ, 10 քննիչ. ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է

«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկ

«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին