Էրդողանը հանձնարարել է նոր Սահմանադրություն մշակել
Օգոստոսի 24, 2025

Էրդողանը հանձնարարել է նոր Սահմանադրություն մշակել

By Մայիսի 27, 2025 61

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նշանակել է իրավաբանական փորձագետների տասը հոգուց բաղկացած խումբ և նրանց լիազորել է սկսել աշխատանքը նոր Սահմանադրության վրա։ «23 տարվա ընթացքում մենք բազմիցս ցույց ենք տվել մեր անկեղծ մտադրությունները՝ ամրապնդելու  մեր ժողովրդավարությունը քաղաքացիական ազատական ​​նոր Սահմանադրությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Յայմանը Մուղլայում կուսակցական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ չնայած երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կրկին առաջադրվել չցանկանալու մասին խոսքերին, կուսակցությունը մտադիր է նրան առաջադրել որպես թեկնածու հաջորդ ընտրություններում։

Մայիսի 22-ին Էրդողանը հայտարարել է, որ չի ծրագրում իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ժամկետի համար: Այս մասին նա հայտարարել է Բուդապեշտից Անկարա ուղեւորվող ինքնաթիռում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Էրդողանն ընդգծել է, որ իրեն չի մտահոգում վերընտրությունը, և որ իր առաջնահերթությունը Թուրքիայի համար նոր Սահմանադրության ստեղծումն է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն