Հնդիկ տղամարդը 5,81 մլն դոլար է վճարել գայլի և կովկասյան հովվաշան խաչասերման արդյունքում ծնված ձագի համար
Հուլիսի 14, 2025

Հնդիկ տղամարդը 5,81 մլն դոլար է վճարել գայլի և կովկասյան հովվաշան խաչասերման արդյունքում ծնված ձագի համար

Հնդկաստանի շնաբույծների միության նախագահ Ս. Սաթիշը վերջերս 500 միլիոն ռուփի (5,81 միլիոն դոլար) է վճարել գայլի և կովկասյան հովվաշան խաչասերման արդյունքում ծնված եզակի ձագի համար, գրում են Թերթը և  Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ այն փաստացի աշխարհում ամենաթանկ շունն է:

Հաղորդվում է, որ Կադաբոմբ Օկամի անունով կենդանին բուծվել է ԱՄՆ-ում: Դրա աստղաբաշխական գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենդանին իր տեսակով եզակի է: Ընդամենը ութ ամսականում այն արդեն կշռում է 75 կգ և ունի 80 սմ հասակ:

Տղամարդն ընդհանուր առմամբ պահում է ավելի քան 150 շուն իր յոթ հեկտարանոց կալվածքում և դրանցից ամենահազվագյուտներին ցուցադրում Հնդկաստանի տարբեր վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ: Այդ միջոցառումներից յուրաքանչյուրից նա վաստակում է 3000-ից մինչև 12000 դոլար: Նա արդեն սկսել է Կադաբոմբ Օկամիին օգտագործել իր ներդրումները վերադարձնելու համար՝ ցուցադրելով դրան մի քանի բարձր մակարդակի միջոցառումների ժամանակ: Նա պնդում է, որ մարդիկ մեծ խմբերով հավաքվում են տեսնելու աշխարհի ամենաթանկ շանը:

«Ես փող եմ ծախսում այս շների վրա, քանի որ դրանք հազվագյուտ են: Բացի այդ, ես բավականաչափ գումար եմ ստանում, քանի որ մարդիկ միշտ հետաքրքրված են տեսնել դրանց: Նրանք սելֆիներ են անում շների հետ: Ես և իմ շունն ավելի շատ ուշադրության ենք արժանանում, քան դերասանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ», - նշել է տղամարդը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազ․ դոլարը

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը կործшնվել է թռիչքից հետո

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին