Սկսվում է աստղագիտական գարունը. Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր
Սեպտեմբերի 10, 2025

Սկսվում է աստղագիտական գարունը. Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր

Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է:

Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ ±27 ժամ:

Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:

Բյուրականի աստղադիտարանից բացատրում են, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին և այժմ` 20-ին:

Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը:

Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Իսկ հայերի ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Սուրբ Հարության, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Ռուսաստանի նախագահին

Սիգուրնի Ուիվերը «Ավատար» ֆիլմի շարունակության մասին. «Այն նույնքան արդիական է, որքան էպիկական»

Հնարավոր է` ՀՀ–ում ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանություն ներդրվի 2026 թվականից

Խոշոր չափի համակարգչային հափշտակություն Հայաստանում. մեկ անձ կալանավորվել է

ԱԷՄԳ-ի հետ նոր համաձայնագիրը բավարարում է Իրանի բոլոր պահանջները․ Աբաս Արաղչի

Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը

Փաշինյանը «հետ չի կանգնել» Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից. Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանին է մոտենում տեղումնաբեր ցիկլոն. շրջաններում անձրևներ կտեղան. Սուրենյան

Իշխանափոխության 2 ձև կա. մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք՝ Նեպալի՞, թե՞ Ֆրանսիայի օրինակը. Սերժ Սարգսյան

Սարսափելի հետևանքներ կլինեն․ Կրեմլ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Իռլանդիայի դեմ խաղում՝ ըստ Sofascore-ի

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի iPhone 17-ը