Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան
Հուլիսի 13, 2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել ժամանակավորապես լքել Ֆրանսիան, որտեղ նրան մեղադրում են կազմակերպված հանցավորությանն, իբրմ օգնելու հետ կապված բազմաթիվ խախտումների մեջ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Նա մեկնել է Ֆրանսիայից այսօր առավոտյան», - AFP-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը՝ հավելելով, որ Դուրովը հեռացել է իշխանությունների թույլտվությամբ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ դատավորը նրան թույլ է տվել «մի քանի շաբաթով» հեռանալ Ֆրանսիայից։ Երրորդ աղբյուրը հայտնել է, որ Դուրովը գնացել է Դուբայ:

Telegram-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, երբ նրա հետ կապվել է AFP-ն՝ ասելով, որ ընկերությունը հայտարարություն կտա ավելի ուշ:

Դատարանը մի քանի օր առաջ բավարարել է Դուրովի խնդրանքը՝ փոխելու նրա հսկողության պայմանները, հայտնել է գործին մոտ կանգնած աղբյուրը։

40-ամյա Դուրովը կալանավորվել է 2024 թվականի օգոստոսին Փարիզի մերձակայքում գտնվող Լե Բուրժե օդանավակայանում և նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար՝ կապված իր հիմնադրած հաղորդագրությունների տարածված հավելվածի հետ: Նրան արգելել են լքել երկիրը։

Մի քանի օր տեւած հարցաքննությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական և ահաբեկչական բովանդակությունը ճնշելու ձախողման համար, նա ազատ է արձակվել հինգ միլիոն եվրո գրավի դիմաց:

Դուրովը, ով ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն, սկզբում քննադատել է իր ձերբակալությունը, սակայն դրանից հետո հայտարարել է Փարիզի պահանջները կատարելու քայլերի մասին:

Հունվարին Telegram-ի հիմնադիրը Ֆրանսիայում քննիչներին ասել էր, որ «հասկացել է բոլոր մեղադրանքների լրջությունը», - ասել է աղբյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ