Պուտինն ու Թրամփը կխոսեն ուրբաթ օրը. դա ավելին կլինի, քան հեռախոսազրույցը. Սմիրնով
Նոյեմբերի 07, 2025

Պուտինն ու Թրամփը կխոսեն ուրբաթ օրը. դա ավելին կլինի, քան հեռախոսազրույցը. Սմիրնով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա հաջորդ ուրբաթ։ Այս մասին, ըստ Լուրերի, Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրեմլի  լրագրող Դմիտրի Սմիրնովը։

«Պուտինի զրույցը Թրամփի հետ տեղի կունենա ուրբաթ օրը, և դա կլինի ավելին, քան պարզապես հեռախոսազանգ»,- Eadaily-ի փոխանցմամբ՝ գրում է Սմիրնովը։

Նա այսպես է մեկնաբանել Թրամփի այսօրվա հայտարարությունը.

ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կզանգահարի Պուտինին։

«Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, տանգոյի համար երկուսն են պետք, ինչպես ասացի։ Հուսով եմ, որ նա նույնպես կհամաձայնի, և ես վստահ եմ, որ սա արդեն 75 տոկոսով կլինի այս խնդրի լուծումը, մնացածը վերաբերում է փաստաթղթերին, ցամաքային բանակցություններին։ (Այս շաբաթ կխոսե՞ք նրա հետ։) Կարծում եմ՝ այո»,- ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար