«Ուկրաինան պետք է պատրաստ լինի ընդունելու դժվար որոշումներ». Ռուբիո
Օգոստոսի 26, 2025

«Ուկրաինան պետք է պատրաստ լինի ընդունելու դժվար որոշումներ». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայի հակամարտությունն «ուժային լուծում չունի»։ Այս մասին Ռուբիոն ասել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ անցկացվելիք հանդիպումներին ընդառաջ։

Ուկրաինայի պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակի գլխավորությամբ, Ջեդդա քաղաքում կհանդիպի Ռուբիոյին և Սպիտակ տան այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Մինչ այդ, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բանակցությունների ընթացքում հանդես կգա «ամբողջովին կառուցողական» դիրքորոշմամբ և հույս հայտնել, որ դրանք կբերեն գործնական արդյունքների՝ ուղղված իր երկրում ռուսական պատերազմի դադարեցմանը։

Ռուբիոն լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է. «Ամենակարևորն այն է, որ այստեղից պետք է հեռանանք հստակ համոզմամբ, որ Ուկրաինան պատրաստ է դժվար որոշումներ ընդունել, ինչպես որ Ռուսաստանը պետք է դժվար որոշումներ ընդունի՝ այս հակամարտությունը դադարեցնելու կամ առնվազն որևէ ձևով կասեցնելու համար։

Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը չունի ռազմական լուծում։

Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի ողջամիտ ժամկետներում ստիպել ռուսներին ամբողջությամբ վերադառնալ 2014-ի սահմաններին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սանկտ Պետերբուրգում հազարավոր միգրանտներ կմնան առանց աշխատանքի

Թրամփը մտահոգություն է հայտնել Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի կապակցությամբ

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին