Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից
Սեպտեմբերի 11, 2025

Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Նշվում էր, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:

Եղիշե Կիրակոսյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել:

Մամուլը գրել էր, Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցրել են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. - «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:

Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, ժամանակ առ ժամանակ անձրև կգա. եղանակի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀ–ում վերջին 6 տարիներին բարձրագույն կրթություն ստացողների թիվը 25 %-ով պակասել

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

Փարիզի կենտրոնում ռեստորան է այրվել. Ֆրանսիայում մոտ 175,000 մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Փարիզի կենտրոնում ռեստորան է այրվել. Ֆրանսիայում մոտ 175,000 մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․ «Ժողովուրդ»

Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ»

Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից. «Հրապարակ»

Նեթանյահուն ամոթանք է տվել

Ելույթի ժամանակ կրակել են ԱՄՆ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա

ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Չինաստանից դեղերի ներմուծումը. NYT