Արաբական երկրները հաստատել են Թրամփի Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը՝ 53 միլիարդ դոլար բյուջեով
Նոյեմբերի 06, 2025

Արաբական երկրները հաստատել են Թրամփի Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը՝ 53 միլիարդ դոլար բյուջեով

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։

BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային տեղ է տալիս քաղաքականությանը և պաղեստինցիների իրավունքներին, ընդգծում է BBC-ն։ 

Մարտի 4-ին տեղի ունեցած ԱՊԼ երկրների գագաթնաժողովի ընթացքում լիգայի անդամ երկրները հաստատել են նաև անկախ ինքնիշխան պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքը։ Ըստ Al-Sharq պարբերականի՝ գագաթնաժողովի բացման իր ելույթում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն, և իսրայելական ուժերը լիովին դուրս գան այնտեղից։

«Եգիպտոսի ծրագիրն այժմ արաբական ծրագիր է», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «արաբական դիրքորոշումն այն է, որ մերժվի ցանկացած տեղահանում, լինի դա կամավոր, թե հարկադրված»։Բացի այդ, ԱՊԼ երկրների եզրափակիչ հայտարարության տեքստում նշվել է արդար խաղաղության հասնելու կարևորությունը։ 

«Մեր ռազմավարական ընտրությունն է հասնել արդար և համապարփակ խաղաղության, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին՝ նրա ազատության իրավունքը և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետություններ ստեղծելու 1967 թ․ որոշման վրա», – նշված է փաստաթղթում։

ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Նոյեմբերի 5-ին Երևանում uպանված կինը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր