Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ. գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է. ԱԺ նախագահ
Նոյեմբերի 06, 2025

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ. գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է. ԱԺ նախագահ

By Փետրվարի 25, 2025 67

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ. Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է Եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով, իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է։ Աշխարհում տիրող իրավիճակը արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն։

Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, մենք մեծապես կարևորում ենք հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու։

Հայաստանի կառավարությունը հանդես է եկել խաղաղության խաչմերուկ նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ էներգետիկ և այլ ոլորտների դեֆերենսիֆիկացիան է։

Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև Եվրամիության անդամ երկրների հետ։ Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին։

Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում։ Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններն են։ Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանը ընդգրկվեց խաղաղության Եվրոպական գործիք ծրագրում, ԵՄ-ն երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս երկու տարով, ինչն ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը։

Եվ վերջապես օրեր առաջ, փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալու ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երևանում և մաղթում արդյունավետ աշխատանք»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ բախման

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, ձերբակալվել է

ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. Փաշինյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Իլոն Մասկը կարող է հեռանալ «Tesla»-ի գործադիր տնօրենի պաշտոնից. Reuters

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Ես չեմ մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ

Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութ)

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին

Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-6 աստիճանով

Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Քիմ Քարդաշյանը մերկացել է RE-EDITION-ի համար. Շիկացած լուսանկարները ցնցեցին Instagram-ը