«ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների՝ ոստիկանության բաժին ներխուժելու» պնդումն ճիշտ չէ. ՆԳՆ
Նոյեմբերի 06, 2025

«ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների՝ ոստիկանության բաժին ներխուժելու» պնդումն ճիշտ չէ. ՆԳՆ

ՀՀ ՆԳ նախարարությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱՊՀ կառավարության ղեկավարների` անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակներում կատարվել է հետախուզվողի փաստաթղթավորում։

«Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։

Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից փետրվարի 13-ին հրավիրվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժին:

ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին (2015թ. Դուշանբե) կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները գտնվել են ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժնում։ Նշված կանոնակարգի 7-րդ գլխի 48-րդ կետի պահպանմամբ՝ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է նշված անձի փաստաթղթավորումը հետախուզման կապակցությամբ և խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում, հետախուզվողն ազատ է արձակվել:

Ներքին գործերի նախարարությունը մշտապես բաց է համագործակցության համար և հորդորում ենք հնարավոր ապատեղեկատվությունը կանխելու նպատակով նախևառաջ տեղեկատվությունը ճշգրտելու և պարզաբանելու համար դիմել Ներքին գործերի նախարարություն»,- հայտնում են նախարարությունից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան