Պապոյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության հեռանկարները
Սեպտեմբերի 12, 2025

Պապոյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:

«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արքայազն Հարրիի հետ Կիև է ժամանել նաև Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկին

Ֆրանսիայում ավելի քան հարյուր պատգամավոր կողմ է արտահայտվել Մակրոնի իմպիչմենտին

2024 թվականին Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտների ծավալը կազմել է մոտ 2.4 տրիլիոն դրամ. ՊԵԿ

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Հայտնի է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը

Օկուպացված Արցախում ձերբակալվել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ

Խաբեբաները որևէ ցուցակ չպետք է սողոսկեն. Մալյան

Պուտինին և Թրամփին առաջարկել են հանդիպել Ղրիմում

Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի կամրջի վրա դիմավորում է Սերդար Քըլըչին. Տեսանյութ

Եվս մեկ երկիր ցանկանում է փակել Բելառուսի հետ սահմանը

Հարցումները ցույց են տվել՝ ռուսների մեծամասնությունը վստահում է Պուտինին

Մայր Աթոռը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. դատապարտում ենք պատգամավորի պախարակելի արտահայտությունները. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ

Ով է լինելու ՔՊ վարչության «կինդեր սյուրպրիզը»․ «Հրապարակ»

ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը. «Հրապարակ»