Զոհ և վիրավորներ. Գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Օգոստոսի 25, 2025

Զոհ և վիրավորներ. Գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

By Հունիսի 21, 2024 389

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը ոչնչացրել և կալանել են 114 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Կրասնոդարում կա 1 զոհ, 6 վիրավոր։

«ՌԴ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ 70 ԱԹՍ կալանվել է Ղրիմի և Սև ծովի, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասի և 1-ը՝ Վոլգոգրադի մարզի օդային տարածությունում:

Պաշտպանության նախարարությունում նաև հայտնել են, որ Սևծովյան նավատորմի ծովային օդուժը Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 հեռակառավարվող նավ։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է Կրասնոդարի կաթսայատան աշխատակիցներից մեկը։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Կրասնոդարի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, բռնկվել է հրդեհ, որը մարվել է։ ԱԹՍ-ների բեկորներից Կրասնոդարում տուժել է 6 մարդ։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ի առավոտյան հայտնել են, որ գիշերը ռուսական բանակն օդային բազավորման չորս թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ: Գերատեսչությունում նշել են, որ չորս հրթիռներն էլ խոցվել են:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 15:11

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն