2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել
Դեկտեմբերի 01, 2025

2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2 օր առաջ աշխատանքից ազատված իր տեղակալ Արտակ Ջումայանին նշանակել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կենտրոնը տնօրեն չուներ ապրիլի 22–ից` նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանի` «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո։

«Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները կարևոր դեր կունենան կենտրոնի արագ ու արդյունավետ զարգացման գործում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը` Ջումայանին ներկայացնելով կենտրոնի թիմին:

Նախարարը վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին շնորհակալություն է հայտնել կառավարման անցնցում ընթացքի համար։
Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կաթողիկոսի տնօրինությամբ հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով

Տաջիկստանը հայտնել է Աֆղանստանի կողմից հարձակումների հետևանքով 5 զոհի մասին

Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 8.3%-ով

Ինչպես են եվրոպացիները վերաբերվում Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը. հարցում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Կլինովոյե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Լիլիթ Կիրակոսյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում

2 օր առաջ աշխատանքից ազատված փոխնախարարը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ԺՊ է նշանակվել

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն ու ռուբլին թանկացել են

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վրա Ուկրաինայի հարձակnւմը զավեշտալի է. Պեսկով

Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են կաթողիկոսին

Զելենսկին և Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում

Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. միջպետական հետախուզում է հայտարարվել

Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան. Արաղչի

Զախարովան՝ ՆԱՏՕ-ի հայտարարության մասին. դա անպատասխանատու քայլ է

Պաղեստինյան պետության ստեղծումը հակամարտության լուծման միակ տարբերակն է․ Հռոմի պապ Լևոն XIV