Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր
Դեկտեմբերի 01, 2025

Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր

Երևան քաղաքի 30 կանգառասրահում առաջիկայում տեղադրվելու են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումները։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Նշենք, որ ուղևորների տեղեկատվական համակարգն արդեն ներդրվել է և երևանյան որոշ կանգառումներում արդեն տեղադրվել են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումներ։ Այսպիսով, ուղևորները հնարավորություն ունեն տեսնել իրենց երթուղիներն ու ավտոբուսի ժամանման րոպեները։ 

«Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում 6 կանգառասրահում պիլոտային ծրագրով տեղադրված ենք էլեկտրոնային չվացուցակները ցույց տվող սարքավորումները։ Այս պահին ծրագրի ընդլայնման ևս մեկ փուլ ունենք՝ 30 սարքավորում արդեն իսկ ներկրվել է Հայաստան։ Առաջիկայում իրականացվելու են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի տեղադրվեն, ու այլ կանգառասրահներում էլ այս տեղեկատվությունը հասանելի դառնա ուղևորներին»,- նշեց Մանուկյանը։ 

Մինչև տարեվերջ մայրաքաղաքի 36 կանգառասրահում կլինեն չվացուցակները ցույց տվող սարքավորումները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց հասկանալ, թե այդ սարքավորումների վրա արտացոլվող տեղեկությունը որքանով է շեղվում իրական ժամանակից։ Մանուկյանն ընդգծեց՝ ներկայում կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվությունը «Յանդեքս» հարթակի միջոցով է արտացոլվում։ Ներկայում նաև 2GIZ հարթակի միջոցով են փորձարկում անում, պետք է ընտրեն ամենաճշգրիտ տարբերակը։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ ուղևորների տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրտության խնդիր կար, որն էականորեն բարելավվել է։

«Հիմա, «Յանդեքս» հավելվածում ու էկրաններին տվյալների ոչ միշտ համապատասխանություն կա։ Սա երկրորդ խնդիրն է։ Իրականում, ամբողջ աշխարհում որոշակի ճշգրտության խնդիր կա՝ կապված սիգնալի ու աշխատանքի ալգորիթմի հետ։ Հիմա այն նորմայի շրջանակներում է»,- ասաց Գրիգորյանը։

Սարգիս Մանուկյանը նաև ներկայացրեց միասնական տոմսային համակարգում արձանագրված ցուցանիշները․ տրոլեյբուսներում 94258 տոմս է վալիդացվել, մետրոպոլիտենում՝ 520 734, իսկ ավտոբուսներում՝ 1 937 739։ Բացասական տարբերությունը կազմել է 46 489 կամ 1,79 տոկոս։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին

Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Փլուզվել է Երևանի դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա տուժած

Արագածի տարածաշրջանում ձյուն է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Ուիթքոֆը երեքշաբթի կհանդիպի Պուտինի հետ Մոսկվայում. Լրատվամիջոց

Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է, Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

Ոստիկանության 4 ծառայող ազատվել է համակարգից․ ՆԳՆ

Մադուրոն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ մեկուկես տարի անց

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը