Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը
Դեկտեմբերի 01, 2025

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ) (արտադրված 06․11․2025թ.), «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր (արտադրված 06․11․2025թ.), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթմնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: 

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Փլուզվել է Երևանի դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա տուժած

Արագածի տարածաշրջանում ձյուն է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Ուիթքոֆը երեքշաբթի կհանդիպի Պուտինի հետ Մոսկվայում. Լրատվամիջոց

Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է, Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

Ոստիկանության 4 ծառայող ազատվել է համակարգից․ ՆԳՆ

Մադուրոն ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ մեկուկես տարի անց

Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով ավելի քան 8000 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում կատակել է տղամարդկանց «ձախ գնալու» մասին

Հռոմի Պապը ժամանել է Լիբանան

Իրանը 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելին 40 միլիարդ դոլարի վնաս է պատճառել

Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ, այլ այնպիսի ուղի ստեղծելու, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը․ Ռուբիո

ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը