ԱՄՆ-ում առնվազն 8000 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին վկայում են FlightAware մասնագիտացված պորտալի տվյալները։
Նրա տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին հետաձգվել է 7460 չվերթ, իսկ չեղարկվել է ևս 664 չվերթ։
Օդերևութաբաններն ավելի վաղ նախազգուշացրել էին Ամերիկայի մի շարք նահանգներում ձնառատ և ցուրտ եղանակի մասին։ Ինչպես նշում է CBS News հեռուստաալիքը, թռիչքների հետաձգումների և չեղարկումների ամենամեծ թիվը գրանցվել է Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ), Դեթրոյթի (Միչիգան նահանգ), Մինեապոլիսի (Մինեսոտա նահանգ), Նյու Յորքի և Չիկագոյի (Իլինոյս նահանգ) օդանավակայաններում։