ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 381.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.21 դրամ (աճել է 2.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-381.5 դրամով, վաճառվում է 382.5-384.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439.5 դրամով, վաճառվում է 443–449 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.87 դրամով, վաճառվում է 4.90-5.11 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 443.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.88 դրամով: