UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ ապագայում դեռ կունենա հնարավորություն մենամարտելու չեմպիոնական գոտու համար։
Մարտիկը իր Telegram-ալիքում նշել է, որ ներկայիս իրավիճակը ժամանակի ընթացքում կհանդարտվի, և իր կարծիքով՝ նախատեսված զարգացումները անպայման կիրականանան։
«Ժամանակը կանցնի, ամեն ինչ կկարգավորվի, և այն, ինչ պետք է տեղի ունենա, անպայման կլինի։ Ամեն բան իր պահն ունի»,- նշել է նա: