ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար
Դեկտեմբերի 01, 2025

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

By Դեկտեմբերի 01, 2025 0

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այն կարծիքին է, որ Եվրամիության երկրները պետք է միմյանց միջև բաժանեն ֆինանսական ռիսկերը Եվրոպայում սառեցված ռուսական պետական ​​ակտիվների օգտագործման դեպքում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 30-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերով:

Նա հավելել է, որ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այդ թվում՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման հեռանկարների առնչությամբ Վադեֆուլը կարծիք է հայտնել, որ առջևում բանակցությունների «վճռորոշ շաբաթ» է: Նախարարը, զգուշավոր լավատեսությամբ ասել է, որ «այժմ հրադադարի իրական հնարավորություն կա»:

Աշնան սկզբից Եվրամիությունում քննարկվում է Ուկրաինային 2026 և 2027 թթ. շուրջ 140 միլիարդ եվրոյի չափով ռեպարացիոն փոխառություններ հատկացնելու հնարավորությունը: Որպես այս վարկի ապահովում՝ պլանավորվում է օգտագործել ռուսական Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված պահուստները: Այս գաղափարին ակտիվորեն աջակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԳԴՀ-ի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին

Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր