Աֆղանստանի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով Տաջիկստանում նախորդ շաբաթ զոհվել է 5 և վիրավորվել՝ ևս 5 մարդ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի իրավապահ մարմինների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Տաջիկստանի և Աֆղանստանի միջև պետական սահմանին տիրող իրավիճակը և դրա պաշտպանությունն ուժեղացնելու ուղիները։
Էմոմալի Ռահմոնը խստորեն դատապարտել է Աֆղանստանի քաղաքացիների անօրինական և սադրիչ գործողությունները և հանձնարարել պաշտոնյաներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու և նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։