Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դեկտեմբերի 01, 2025

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ–ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:

Վերոգրյալի հետևանքով, 2024 թվականի նոյեմբերի 13-ին Ն.Գ.-ն ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:

Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել՝ նվաստացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հրաձգային գումարտակի հրամանատար Ա.Ղ.-ն մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:

Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ՝ 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) (4 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրաչյա Հակոբյանը չի լինի ՔՊ-ի ցուցակում

Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վրաստանը BBC-ին դատի կտա հանրահավաքի ժամանակ քիմիшկան նյութերի օգտագործման մասին կեղծ լուրերի համար

Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ցուցակում չի լինի

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարյուրավոր փոքր ռուսական քաղաքներ կանհետանան՝ երիտասարդների արտահոսքի պատճառով․ Կանխատեսում

Կրեմլը չի ​​կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Ասադի Մոսկվայում գտնվելու մասին․ Պեսկով

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշnւմ գործադրել բանակը կրճատելու համար. Կալլաս

Երեխայի ծնունդի ժամանակ կտրվի միանվագ 500 հազար դրամ, իսկ մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 000

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը