Որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուստարում դպրոցի 1-ին դասարան ընդունվելու հնարավորություն. ՄԻՊ
Հոկտեմբերի 03, 2025

Որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուստարում դպրոցի 1-ին դասարան ընդունվելու հնարավորություն. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են ստացվել դիմում-բողոքներ առ այն, որ որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն, քանի որ վերջիններիս 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը:

Ներկայացված դիմում-բողոքներով բարձրացվում են նաև միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են նշված երեխաների հետ աշխատելու հմտություններին և կարողություններին, կիրառվող մեթոդաբանությանը, երեխաների նկատմամբ դրսևորվող բուլինգի դեպքերին և այլն:

Պաշտպանը խիստ կարևորում է, որ կրթությունը լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխային կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվությունը, ինքավստահությունն ու ինքնարժևորման զգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերը նշված նպատակի իրագործման տեսանկյունից հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը, ինչը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա՝ երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով:

Պաշտպանը խիստ կարևորում է նաև նշված տարիքի երեխաների պատշաճ տարրական կրթություն, այդ թվում՝ առաջին դասարանում կրթություն ստանալու հնարավորության ապահովումը, հատկապես այնպիսի պայմաններում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հասանելիության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն ստանում նախադպրոցական կրթություն:

Այսպես, օրինակ, մարզերի մի շարք բնակավայրերում բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ: ՀՀ մարզերում մի շարք համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ շարունակում են մնալ վճարովի, առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ և այլն։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրակրթության ոլորտում սովորողների հետ աշխատող մասնագետների մոտ առկա է հմտությունների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն:

Նշված խնդիրները, ըստ ստացված դիմում-բողոքների, հավասարապես վերաբերելի են նաև առաջին դասարան չհաճախած՝ հանրակրթության մեջ ընգրկվող երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հարցի առնչությամբ այս պահին իրականացվում են աշխատանքային քննարկումներ իրավասու պետական մարմինների հետ։

Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շաթդաունի պատճառով Սպիտակ տունը աշխատողների մոտ մեկ երրորդին չվճարվող արձակուրդի կուղարկի

Թուրքիան խոստանում է մոտ օրերս վերադարձնել Իսրայելի կողմից ձերբակալված իր քաղաքացիներին

Էրդողանը Թրամփին հայտնել է, որ Անկարան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ

Միքայել Սրբազանին ազատազրկելու անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը․ ՀՅԴ

Արծաթի երակներ, հնագույն խաչքարեր ու արձանագրություններ․ օկուպացված Վանքը՝ պատմության հետքերով

Ներդրողները դեմ են դուրս գալիս Իլոն Մասքի $1 տրիլիոն արժողությամբ վարձատրության փաթեթին

Որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուստարում դպրոցի 1-ին դասարան ընդունվելու հնարավորություն. ՄԻՊ

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է չտեսնված դժոխքով, եթե իր խաղաղության ծրագիրը չընդունվի

Ուղղաթիռն ընկել է կանգառի տանիքին․ կա զոհ

«Ярс» հրթիռները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում «միջուկային Ապոկալիպսիսին»

Կրասնոյարսկի երկրամասում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կա զnh

Տղամարդը վերգետնյա անցումում փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը. կինը վնասվածք է ստացել

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Շվեդիան առաջարկել է անվտանգության բարձրացման միջոցներ մտցնել Բալթիկ ծովում