Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի Կիևին Tomahawk-ի փոխանցմանը. Կրեմլ
Հոկտեմբերի 03, 2025

Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի Կիևին Tomahawk-ի փոխանցմանը. Կրեմլ

By Հոկտեմբերի 02, 2025 5

Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի Կիևին Tomahawk-ի հնարավոր փոխանցմանը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Անցած կիրակի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հաստատել էր, որ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Tomahawk թևավոր հրթիռներ ստանալու խնդրանքով։ Սպիտակ տունն այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։

Ինչ վերաբերում է Wall Street Journal-ի հրապարակմանն այն մասին, որ Վաշինգտոնն առաջին անգամ հետախուզական տվյալներ կտրամադրի Ուկրաինային՝ Ռուսաստանի տարածքի խորքերը հարված հասցնելու համար, Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցում է մշտական ռեժիմով, և դա արդեն նորություն չէ։

«Այն, որ հետախուզական տվյալների փոխանակում տեղի է ունենում, նույնիսկ ոչ թե փոխանակում, այլ մատակարարում, և ներգրավված են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր ենթակառուցվածքները՝ հետախուզական տվյալները հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար, ակնհայտ է»,-ասել է նա լրագրողներին:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ արևմտյան սպառազինությունների մատակարարումն Ուկրաինային խոչընդոտ է համարում ճգնաժամի կարգավորման համար։ Նման քայլերը ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Կիևի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս