«Tomahawk» հրթիռների հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Tomahawk-ները հզոր զենք են, միայն թե ոչ այնքան ժամանակակից։
Նրա խոսքով՝ նման մատակարարումները կարող են վնաս հասցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին։
ՌԴ նախագահը նաև անդրադարձել է ԱՄՆ-ում Չարլի Քըրքի սպանությունը՝ այն որակելով նողկալի վայրագություն։
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին:
«Չարլի Քըրքի սպանությունը ցույց է տալիս ամերիկյան հասարակության խորը պառակտումը», – նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: