Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում
Հոկտեմբերի 03, 2025

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ: 

Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց մասին Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով:

Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, վերջինիս ամուսնու և ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից և տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլրդ 541 մլն 17 հզր 466 ՀՀ դրամ գումար, որի ծագումը թաքցնելու նպատակով գումարը տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխարկել են 11 մլն 188 հզր 200 ԱՄՆ դոլարի: 

Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների՝ այլ երկիր փոխադրելը և խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելուց, գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը և գումարները փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գումարների ստացման հանգամանքը:

Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել վերջիններիս պատկանող բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքի վրա:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շվեդիան առաջարկել է անվտանգության բարձրացման միջոցներ մտցնել Բալթիկ ծովում

Դատարանն արգելել է ինտերնետում տեղադրել «գողական» պաստառներ եւ բաժակաճառեր

Չէր կարող Հայկ Կիրակոսյանը 00։ 30–ին ընկերուհու հետ խոսեր, 10 րոպե անց հրդեհը բռնկվեր. փաստաբան

Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի +30°-ի

Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի. առաջիկա ամիսները կլինեն լարված. Արտակ Զաքարյան

Ռուսաստանը ռազմական հարձակում չի իրականացնի․ Դանիայի հետախուզություն

Դոլարն ու եվրոն էժանացել են

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը համապատասխանում է ՌԴ-ի շահերին. Պուտին

Սամբիստ Ռոբերտ Սիմոնյանն աշխարհի չեմպիոն է դարձել

Թրամփը հայտարարել է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ գտնվելու մասին. The New York Times

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը

Նոր iPhone 17-ի պահանջարկը գերազանցել է բոլոր կանխատեսումները. Morgan Stanley

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում

Հունգարիայի ժողովուրդը չի ցանկանում մաhանալ Կիևի շահերի համար, երկիրը չի ցանկանում կիսել Ուկրաինայի ճակատագիրը. Օրբան