Բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի․ Թորոսյան
Հոկտեմբերի 03, 2025

Բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի․ Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է. «Խոսքս հատկապես ուղղում եմ իմ բժիշկ գործընկերներին, ովքեր վրդովվել են ԱԺ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունից՝ թիրախավորելով մի մասնագիտություն և այդ մասնագիտությունը կրողներին, որոնք իրենց հետ զօրուգիշեր անխոնջ աշխատելով, հազարավոր կյանքեր են փրկում։

Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ, որ բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի ու շնորհակալության՝ իրենց կատարած ծանրագույն աշխատանքի համար։ Եվ, ընդհանրապես, հարիր չէ ոչ մեկին, հատկապես բժիշկների նման առաքինի մասնագիտության տեր մարդկանց նսեմացնել որևէ այլ մասնագիտություն, քանի որ բոլոր մասնագիտություններն են գնահատանքի արժանի։ Չաշխատելն է ամոթը, ոչ թե բուժքույր կամ որևէ այլ մասնագիտությամբ աշխատելը, և այս էլիտիստական մոտեցումներն անընդունելի են։

Հիմա անդրադառնամ ԱԺ հանձնաժողովի նախագահին ներկայացվող պահանջներին։ Ինձ համար հետաքրքիր, կամ ավելի շուտ՝ տարօրինակ են հնչում այն պահանջները, թե այս կամ այն պաշտոնը պետք է զբաղեցնի այս կամ այն չափանիշներով անձը։ Արդյո՞ք երկակի ստանդարտներով չեք առաջնորդվում, հարգելի՛ գործընկերներ։ Արդյո՞ք կարդացել եք ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են պատգամավոր դառնալու պահանջները, և արդյո՞ք բոլոր պաշտոնյաների նկատմամբ եք այդքան «խստապահանջ»։ Կամ արդյո՞ք ինքներդ մտածել եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, որպեսզի հենց դուք լինեք հանձնաժողովի հաջորդ նախագահը կամ նախարարը, քանի որ դրանք քաղաքական պաշտոններ են, ոչ թե մասնագիտական։ Պատասխանը ինքներդ կարող եք տալ։

Ինչ վերաբերում է Հռիփսիմե Հունանյանին, ես նրան ճանաչում եմ վաղուց՝ որպես գրագետ, բանիմաց և սրտացավ մասնագետ ու քաղաքացի։ Բայց ես նրան ամբողջությամբ «բացահայտել» եմ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ նա, լինելով մեր երկրի ամենամեծ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, բժիշկների հետ ուս-ուսի տված, հազարավոր կյանքեր է փրկել՝ առանց շաբաթներով տուն գնալու և իր ընտանիքին տեսնելու, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրան»։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 03 Հոկտեմբերի 2025 10:43

Լրահոս

Ֆոտո

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը

Նոր iPhone 17-ի պահանջարկը գերազանցել է բոլոր կանխատեսումները. Morgan Stanley

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում

Հունգարիայի ժողովուրդը չի ցանկանում մաhանալ Կիևի շահերի համար, երկիրը չի ցանկանում կիսել Ուկրաինայի ճակատագիրը. Օրբան

Bayraktar Technology-ն Ադրբեջանում սկսում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել

Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թրամփը դեմ է հարկատուների հաշվին ֆինանսավորել Ուկրաինային. ՌԻԱ Նովոստի

Բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի․ Թորոսյան

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին

Ագարակ բնակավայրի մոտից երթևեկությունը կտեղափոխվի

Բորիս Ավագյանի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել

Թորոսյանը դիմում է բժիշկներին՝ պաշտպանելով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Հռիփսիմե Հունանյանին

Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ․ Մայա Սանդու

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանից գազ գնելուց. Թուրքիայի էներգետիկայի նախարար