Իսպանական «Միլիարդատերերի բունկեր» (El refugio atómico) սերիալը գլխավորել է Netflix Global Top 10-ը ոչ անգլալեզու սերիալների շարքում: Ութ սերիայից բաղկացած թրիլերը երկրորդ շաբաթում հավաքել է 10.3 միլիոն դիտում, ինչը ավելին է, քան դեբյուտային 3.7 միլիոնը, գրում է Forbes-ը:
Սյուժեն պտտվում է 45 հարուստ ընտանիքների շուրջ, որոնք ապաստան են գտնում Կիմերա ստորգետնյա այգու համալիրում՝ լճի տակ 300 մետր խորության վրա: Երբ աշխարհը բախվում է միջուկային պատերազմի սպառնալիքին, ապաստարանը վերածվում է «ոսկեզօծ վանդակի», որտեղ անձնական դրամաներն ու հին հակամարտությունները սրվում են մինչև ծայրահեղություն:
«Money Heist»-ի ստեղծողները՝ սցենարիստներ Ալեքս Պինան և Էսթեր Մարտինես Լոբատոն, կրկին ցույց են տալիս, թե ինչպես է ծայրահեղ հարստությունը աղավաղում մարդկային հոգեբանությունը: Սերիալը ուսումնասիրում է արտոնությունների, գոյատևման և բարոյական փոխզիջման թեմաները, երբ քաղաքակրթությունը փլուզվում է:
Կերպարների համար սկզբնական անվտանգության միջոցը վերածվում է մղձավանջի. միջուկային պայթյունները ավերում են մակերեսը՝ էլիտային թողնելով գետնի տակ:
«Միլիարդատիրոջ բունկեր»-ի հաջողությունը շարունակում է Netflix-ի բարձրակարգ հաջողությունների շարքը՝ իսպանալեզու օրիգինալներով։ Նախկինում «Money Heist»-ը դարձել էր հարթակի առաջին ամենաշատ դիտված ոչ անգլալեզու սերիալը՝ հարթելով տարածաշրջանում խոշոր ներդրումների ճանապարհը։