Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Պիեռ Շիլը Valeurs Actuelles-ին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի պատերազմին «ցանկացած պահին և, եթե հարկ լինի, արդեն այսօր երեկոյան»։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի բանակը պատրաստվում է մասնակցել ՆԱՏՕ-ի «Դակիական աշուն» զորավարժություններին՝ ի պատասխան Ռուսաստանի «Արևմուտք-2025» զորավարժություններին։ Շիլը նշել է, որ այս քայլը պետք է դառնա «ստրատեգիական ազդանշան» Մոսկվային։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ արդեն առերեսվում է «նոր տեսակի պատերազմին» և ընդգծել էր, որ արևմտյան հանրությունը պետք է գիտակցի՝ դա այլևս ապագայի սպառնալիք չէ, այլ ընթացող իրողություն։