Թեհրանի համալսարանի լաբորատորիայում ջրածնով լցված պատիճ է պայթել՝ այն փոխելու ժամանակ։ Միջադեպի հետևանքով մահացել է մեկ ուսանող, իսկ երկուսը վիրավորվել են։ Այս մասին «Mehr» գործակալությանը հայտնել է Թեհրանի համալսարանի դեկանատի և հասարակայնության հետ կապերի կենտրոնի փոխտնօրեն Մոհամմադ Ռեզա Թաղիդոքթը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի համալսարանի տեխնիկական քոլեջների նյութագիտության ֆակուլտետի լաբորատորիայում։
«Ջրածնային պատիճներից մեկը պայթել է փոխարինման ժամանակ և ցավոք, համալսարանի ասպիրանտներից մեկը մահացել է: Միջադեպի հետևանքով վիրավորվել են նաև երկու այլ ուսանողներ, սակայն նրանց վնասվածքները լուրջ չեն եղել և նրանք տեղափոխվել են հիվանդանոց», - ասել է համալսարանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ լաբորատորիայում ներկա են եղել լաբորատորիայի աշխատակիցներ և միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուսանողները աշխատելուց են եղել։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք պատիճը փոխարինվել է ուսանողների՞, թե՞ պաշտոնյաների կողմից, նա պատասխանել է. «Այս հարցը հետաքննվում է և լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն մոտ ժամանակներս»։