Լեհ բժիշկները սկսել են պատրաստվել հնարավոր ռազմական կոնֆլիկտի և ճգնաժամային պայմաններում աշխատանքի։ Այս մասին հայտնել է Լյուբլին-Պոդկարպատյան ռազմաբժշկական օկրուգի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Միխալսկին, փոխանցում է Lenta-ն։
«Մենք ցանկանում ենք բժիշկներին, բուժքույրերին և պարամեդիկներին ցույց տալ մարտերի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև մարտավարական բժշկության առանձնահատկությունները», - նշել է օկրուգի հրամանատարը: Նրա խոսքով՝ Լյուբլինում ստեղծում են հատուկ «աղետների բժշկության լաբորատորիա», որտեղ այլ բուժհաստատությունների բժիշկները կսովորեն օգնություն ցուցաբերել մարտի դաշտում վիրավորներին «դաշտային պայմաններում»:
Առաջին փուլում ուսուցումը կիրականացվի մանեկենների օգտագործմամբ։ Միևնույն ժամանակ, հոսպիտալի նկուղում կվերստեղծվեն պատերազմական պայմաններ, սենյակները ստերիլ չեն լինի, բացի այդ, կլինեն շատ փոշի, կեղտ, հատուկ լուսավորություն և ձայներ՝ իրական պատկերը վերստեղծելու համար: