Անոթային վիրաբույժ Ռիմա Մալիկը խորհուրդ է տվել կանանց, հատկապես հղիություն պլանավորողներին, քնել ձախ կողքի վրա: Daily Mail-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ այս դիրքը բարելավում է արյան շրջանառությունը և նվազեցնում երակային հիվանդությունների առաջացման ռիսկը։
Բժշկի խոսքով՝ հղիության ընթացքում կնոջ արյան ծավալը կարող է մեծանալ մինչև 50%-ով, ինչը մեծացնում է երակային համակարգի ծանրաբեռնվածությունը, մասնավորապես՝ ոտքերի երակների փականների վրա: Սա կարող է հանգեցնել երակների լայնացման, այտուցվածության, ոտքերում ծանրության զգացողության և նույնիսկ խորանիստ երակների թրոմբոզի զարգացման։
Մալիքը շեշտել է, որ ձախ կողքի վրա քնելը նպաստում է ստորին սիներակի վրա ճնշման նվազեցմանը, որը գտնվում է մարմնի աջ կողմի երկայնքով: Սա հատկապես կարևոր է հղիության երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում, երբ մեծացող արգանդը կարող է սեղմել անոթը և խանգարել արյան հոսքին։
«Սովորեք ձախ կողքի վրա քնելուն նույնիսկ նախքան հղիանալը»: Սա ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլև նվազեցնում է միջմկանային ճնշումը՝ հեշտացնելով արյան անոթների աշխատանքը», - նշել է մասնագետը: