Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ «Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-22, գիշերը` +9-11 աստիճանի սահմաններում։ Twitter