Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։
Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։
Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։