Հյուրանոցի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր․ Հնդկաստանի 4 քաղաքացիներ տեղափոխել են հիվանդանոց
Հոկտեմբերի 03, 2025

Հյուրանոցի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր․ Հնդկաստանի 4 քաղաքացիներ տեղափոխել են հիվանդանոց

By Հոկտեմբերի 03, 2025 1

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին,  առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները, Երևանի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից, Ազատության  պողոտա 1/24 հասցեից։

Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող – ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Իսկ նշված շինությունում հայտնաբերել են 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թրամփը դեմ է հարկատուների հաշվին ֆինանսավորել Ուկրաինային. ՌԻԱ Նովոստի

Բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի․ Թորոսյան

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին

Ագարակ բնակավայրի մոտից երթևեկությունը կտեղափոխվի

Բորիս Ավագյանի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել

Թորոսյանը դիմում է բժիշկներին՝ պաշտպանելով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Հռիփսիմե Հունանյանին

Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ․ Մայա Սանդու

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանից գազ գնելուց. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Իռլանդիայի ընտրանու հայտացուցակը Հայաստանի հետ խաղի համար

OpenAI-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր ընկերությունը

Բժիշկը բացատրել է, թե ինչու պետք է հղի կանայք քնեն ձախ կողքի վրա

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Միրզոյան

Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին ՀՀ ռազմական բյուջեի կրճատումը մտահոգիչ է․ Սարգսյան

Գործը կրկին կարճվել է. «Ժողովուրդ»