ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը
Նոյեմբերի 29, 2025

ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը

By Հոկտեմբերի 02, 2025 36

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ադ-Դին ալ-Հադադը միջնորդներին ասել է, որ մերժում է պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ալ-Հադադը կարծում է, որ ծրագիրը մշակվել է ՀԱՄԱՍ-ն վերջ դնելու համար՝ անկախ նրանից, թե կազմակերպությունը կընդունի այն, թե ոչ, և, հետևաբար, վճռական է շարունակել պայքարը։
BBC-ի փոխանցմամբ՝ միջնորդները վերջին երկու օրերի ընթացքում փորձում են համոզել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին` ընդունել համաձայնագիրը։ ՀԱՄԱՍ-ը պահանջել է «փոփոխություններ», որոնք թույլ կտան խմբին պահպանել իր զենքը և վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ, սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն համաձայնի նման փոփոխություններին։

ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են շարժման ներսում առաջացող պառակտման մասին Թրամփի ծրագրի քննարկումների ընթացքում։ «Ներկայում ՀԱՄԱՍ-ի ներսում կա երկու տեսակետ. առաջինը՝ ծրագրի անվերապահ հաստատումն է, քանի որ ամենակարևորը Թրամփի կողմից խոստացված հրադադարն է, եթե միջնորդները երաշխավորեն Իսրայելի կողմից ծրագրի իրականացումը»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։

«Կա նաև մեկ այլ դիրքորոշում. դրա կողմնակիցները մերժում են զինաթափումը և պաղեստինցի խաղաղ բնակիչների վտարումը Գազայից»,- նշել է նույն աղբյուրը: Նա պնդում է, որ երկրորդ դիրքորոշման կողմնակիցները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, դեմ են իրենց «գործունեությունը» քրեականացնելուն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել