Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման/դադարեցման նախնական հայտ
Հոկտեմբերի 03, 2025

Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման/դադարեցման նախնական հայտ

ՆԳՆ-ից հայտնում են, որ թվայնացվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները․ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը՝ https://mcs-citizenship.am։

Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։

Հոկտեմբերի 6-ից սկսած՝ դիմումատուները հնարավորություն կունենան․

առցանց գրանցվել հարթակում.

ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ.

ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և mID էլեկտրոնային թվային ստորագրություն։

Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության՝ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։

Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։

Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թրամփը դեմ է հարկատուների հաշվին ֆինանսավորել Ուկրաինային. ՌԻԱ Նովոստի

Բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի․ Թորոսյան

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին

Ագարակ բնակավայրի մոտից երթևեկությունը կտեղափոխվի

Բորիս Ավագյանի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել

Թորոսյանը դիմում է բժիշկներին՝ պաշտպանելով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Հռիփսիմե Հունանյանին

Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ․ Մայա Սանդու

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանից գազ գնելուց. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Իռլանդիայի ընտրանու հայտացուցակը Հայաստանի հետ խաղի համար

OpenAI-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր ընկերությունը

Բժիշկը բացատրել է, թե ինչու պետք է հղի կանայք քնեն ձախ կողքի վրա

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Միրզոյան

Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին ՀՀ ռազմական բյուջեի կրճատումը մտահոգիչ է․ Սարգսյան

Գործը կրկին կարճվել է. «Ժողովուրդ»