44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում կան և՛ մեղավորներ, և՛ դավաճաններ. Անդրանիկ Քոչարյան
Հոկտեմբերի 03, 2025

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում կան և՛ մեղավորներ, և՛ դավաճաններ. Անդրանիկ Քոչարյան

Պատկերացրեք աշխատանքի ծավալը. 215 էջ է, բայց միայն եզրակացությունը շատ մեծ կտոր է ներկայացնում, բայց զեկույցն ունի գաղտնի, խիստ գաղտնի մաս: Զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Իսկ թե քանի տոկոսն է կարելի հրապարակային ներկայացնել՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ իր համար առանձնացրել է: «Բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսին կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից օր առաջ վերացնելու։ Նախկինների մեղքերի մասին չեմ խոսում, մենակ կասեմ «բանկաբութուլկեքն» այսօր փոխված են ամրոցներով։ Ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմարդյունաբերության վիճակն ինչպիսին է։ Մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք. զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ»։ 

Պատասխանելով հարցին, թե զեկույցին արդյոք կհաջորդե՞ն իրավական գործեր, նա ասաց. «Ես քննիչ չեմ, սա իրավաքաղաքական փաստաթուղթ է»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։

Նախօրեին լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց էին ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին: 

Սիմոնյանը հայտնել էր, որ ինքը Անդրանիկ Քոչարյանին ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:

Նա անդրադարձել էր մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշել՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարն ու եվրոն էժանացել են

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը համապատասխանում է ՌԴ-ի շահերին. Պուտին

Սամբիստ Ռոբերտ Սիմոնյանն աշխարհի չեմպիոն է դարձել

Թրամփը հայտարարել է թմրակարտելների հետ զինված հակամարտության մեջ գտնվելու մասին. The New York Times

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը

Նոր iPhone 17-ի պահանջարկը գերազանցել է բոլոր կանխատեսումները. Morgan Stanley

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում

Հունգարիայի ժողովուրդը չի ցանկանում մաhանալ Կիևի շահերի համար, երկիրը չի ցանկանում կիսել Ուկրաինայի ճակատագիրը. Օրբան

Bayraktar Technology-ն Ադրբեջանում սկսում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել

Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թրամփը դեմ է հարկատուների հաշվին ֆինանսավորել Ուկրաինային. ՌԻԱ Նովոստի

Բուժքույրերն ու բուժեղբայրները ոչ թե թիրախավորման ու նսեմացման են արժանի, այլ միայն մեծարանքի․ Թորոսյան

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին