Չէր կարող Հայկ Կիրակոսյանը 00։ 30–ին ընկերուհու հետ խոսեր, 10 րոպե անց հրդեհը բռնկվեր. փաստաբան
Հոկտեմբերի 03, 2025

Չէր կարող Հայկ Կիրակոսյանը 00։ 30–ին ընկերուհու հետ խոսեր, 10 րոպե անց հրդեհը բռնկվեր. փաստաբան

Այս քրեական վարույթի շրջանակում մենք մշտապես ունեցել ենք այդ հարցի վերաբերյալ մեր տարակուսանքը, վերապահումները, թե ինչպես է ստացվել, որ Գարուշը կարողացոել է դռնով դուրս գալ, իսկ մյուսները չեն կարողացել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ 

«Ցավոք սրտի իրականացված քննությունը ամբողջությամբ չի հերքել, որ Գարուշը դուրս չի եկել զինվորական կացարանի դռնից։

Մեկ անձ չէ, որ նման ցուցմունք է տվել կամ նման տեղեկություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մշտապես եղել են մի քանի հոգի, որոնք ընդգծել են, որ Գարուշ  Սարգսյանը դուրս է եկել դռնից և ոչ թե ճաղավանդակներից։ Հենց այսպիսի հակասական ցուցմունքների կամ տվյալների համադրություն է բերում այն հանգամանքին, որ նշված անձանց ցուցմունքների նկատմամբ արժանահավատության ճգնաժամ է առաջանում։ 

Ես չեմ կարող հաստատապես պնդել և մեկը, և մյուսը, բայց որ այս քրեական վարորդի ընթացքում ձեռք բերված ապացույցների արժանահավատության, դրանց թույլատրելիության, դրանց վերաբերելիության, դրանց նկատմամբ, վստահության ճգնաժամ է առկա, դրանում չեմ կասկածում»,–ասաց նա։ 

Հարցին՝ ինչո՞վ է բացատրում Գարուշի թեթև վնասվածք ստանալը, իսկ մյուս փրկված զինծառայողների նույնիսկ քերծվածք չունենալը, Նորիկյանն ասաց. «Ավելին ասեմ, այդ մասշտաբի հրդեհի հետևանքով և զինվորական կացարանի հատակի այրվածության աստիճանը, և տարբեր զինծառայողների այրվածության աստիճանը առաջացրել են մի շարք հարցեր։ Մենք պատրաստվում ենք համալիր փորձաքննություն իրականացված փորձագետին, հրդեհատեխնիկական այլ փորձաքննություններ իրականացված փորձագետին տալ հենց այդ հարցերը, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր նման տարբերակված հետևանքներ առաջանալ այս գործընթացում։ 

Մի անձ, որը գտնվել է նույն տեղում, ստացել է այլ բնույթի այրվածքներ, մեկ այլ անձ բոլորովին այլ բնույթի և այլն»։

Պաշտպանը մեկ այլ հանգամանքի անդրադարձավ, որ տուժածների մեկի մարմինը գտնվել է վառարանի սենյակում. «Եթե նրան հաջողվել է այդ դռնից դուրս գալ և հասնել վառարանի սենյակ, ինչու մնացածին չի հաջողվել։ Եվ երկրորդը, եթե զինծառայողը ի սկզբանե եղել է վառարանի սենյակում, այդտեղ էլ հարց է ծագում, թե ինչպես ինքը դուրս չի եկել այդ վառարանի սենյակից, որովհետև մուտքի դուռը շատ մոտ է եղել և նա կարող էր փրկվել։ Այս հարցերի պատասխանների բացակայությունը մեզ թույլ է տալիս կասկածանքով վերաբերելու այն վարկածին, որը առաջ է քաշվում, այդ թվում նաև Գարուշի այդ տարածքում դուրս գալու հանգամանքը»,–ասաց նա։ 

Նորիկյանը խոսեց նաեւ զոհված զինծառայողներից մեկի՝ Հայկ Կիրակոսյանի մասին. «Հայկի և իր ընկերուհու հետ վերջին կապը եղել է դեպքի օրը 00:30-ին, և գործի վարույթի շրջանակներում ձեռքբերված նյութերով հիմնավորվում է, որ հրդեհը բռնվել է 00.40-ին, հետևաբար այդտեղ էլ է կասկած առաջանում, չէր կարող 00.30-ին Հայկը խոսել ընկերուհու հետ հեռախոսով և 10 րոպե հետո բռնվել։ Այդ 10 րոպեի ընթացքում Հայկ Կիրակոսյանը ենթադրաբար չէր կարող շմոլ գազով թունավորվել և մահանալ, հետո այրվել։ Սրանով է պայմանավորված այդ հիմնական կասկածը և այս վկայի ցուցմունքը։ Իսկ վկան դատարանում ընդգծել է, որ դեպքից մի քանի օր առաջ, հունվարի 16-ին, հունվարի 17-ին Հայկը իրեն պատմել է, որ սպաների միջև լարվածություն է տեղի ունեցել, այնտեղ խոսքը գնացել է դիզվառելիքի հնարավոր վաճառքի մասին, Հայկ իրեն պատմել է, որ այդտեղ մեծ գումարներ են շրջանառվում ապօրինի թռնամիջոցների վաճառքի մասին է ինչ-որ ակնարկ արել, բայց չի մանրամասնել, ովքեր են այդ մարդիկ, ինչ վաճառքի մասին է խոսքը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան խոստանում է մոտ օրերս վերադարձնել Իսրայելի կողմից ձերբակալված իր քաղաքացիներին

Էրդողանը Թրամփին հայտնել է, որ Անկարան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ

Միքայել Սրբազանին ազատազրկելու անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը․ ՀՅԴ

Արծաթի երակներ, հնագույն խաչքարեր ու արձանագրություններ․ օկուպացված Վանքը՝ պատմության հետքերով

Ներդրողները դեմ են դուրս գալիս Իլոն Մասքի $1 տրիլիոն արժողությամբ վարձատրության փաթեթին

Որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թթ. ուստարում դպրոցի 1-ին դասարան ընդունվելու հնարավորություն. ՄԻՊ

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է չտեսնված դժոխքով, եթե իր խաղաղության ծրագիրը չընդունվի

Ուղղաթիռն ընկել է կանգառի տանիքին․ կա զոհ

«Ярс» հրթիռները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում «միջուկային Ապոկալիպսիսին»

Կրասնոյարսկի երկրամասում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կա զnh

Տղամարդը վերգետնյա անցումում փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը. կինը վնասվածք է ստացել

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Շվեդիան առաջարկել է անվտանգության բարձրացման միջոցներ մտցնել Բալթիկ ծովում

Դատարանն արգելել է ինտերնետում տեղադրել «գողական» պաստառներ եւ բաժակաճառեր