Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մենք մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերшցնենք,  դա վատ բան է. Ռուբինյան. Տեսանյութ
Նոյեմբերի 12, 2025

Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մենք մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերшցնենք,  դա վատ բան է. Ռուբինյան. Տեսանյութ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր շարժումներին, վերջին ամիսների իրադարձություններին և հրապարակված ձայնագրություններին։ 

«Հարգելի գործընկերներ, քննարկում ենք գլխավոր դատախազի միջնորդությունը, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Գործը կապված է արդեն իսկ հայտնի ահաբեկչության գործի հետ», – ասաց Ռուբինյանը:

Նա նշեց, որ ընդդիմադիրները փորձում էին կրկնել թավշյա հեղափոխության մեթոդները: «Տավուշից մարդը քայլում էր, Երևան բարի բաներ էր ասում, նույն գործիքակազմն էր, շատ-շատ նման էր և ոչ օրիգինալ»,- ասաց նա։

Անդրադառնալով հրապարակված ձայնագրություններին՝ նա մեջբերեց Բագրատ Սրբազանի խոսքը․ «Դե մենք ի՞նչ, պետք է մի քանի հոգի գյուլում ես, մնացածին՝ մի 15 հոգու մտցնում ես բերդ, մնացածի ընտանիքներին կոմպենսացիա ես տալիս, իրենք էլ ուրախ կլինեն։  Վազգեն Գալստանյանն ասում է՝ պետք է գյուլել, որովհետև դուք ազգի դավաճան եք։ Ակնհայտ է, որ թմրավաճառների մասին չի խոսքը»։

Նա նաև մեջբերեց Արթուր Սարգսյանի մեկ այլ ձայնագրությունից հատված․ «Սիսիանի մոտ մի չորս հոգի փողոց էին փակել, ասում է՝ իմ կաբինետում 30 հոգով նստած էինք, տղերքին ասեցի՝ դրանց հանկարծ չտփեք, որովհետև կարող է նկարեն։ Ոչ թե՝ չտփեք, որովհետև չի կարելի, այլ՝ որովհետև կարող է նկարեն»։

Ելույթի վերջում Ռուբինյանն ընդգծեց՝ «Պատկերացրեք ինչ կլինի, եթե մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, մտածենք, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնենք։ Ի՞նչ կլինի։ Իհարկե, վատ բան է դա։ Միակ վեհ նպատակը ժողովրդի կամքն է։ Ուզում եք լինել իշխանություն՝ գնացեք ընտրությունների»։

Նա նշեց, որ կողմ են քվեարկելու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ «Տեռորիզմը, ահաբեկչությունը, ցանկացած ապօրինի հեղաշրջում մեր երկրում տեղ չունի»,- եզրափակեց Ռուբինյանը: 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին

Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»

Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»

«Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ

Այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը, հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը մնում է օրակարգում․ Վիկտոր Օրբան

Վրաստանն այս տարի արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ-ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին

Թուրքիայում դատախազը 2000 տարվա ազատազրկում է պահանջել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի համար

Պայթյուն` Արմավիրի գազալցակայանում

Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է վերանայել սեռական ոտնձգության՝ 5 միլիոն դոլարի հայցը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել. նոր տվյալներ, տեսանյութ

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար