Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին
Օգոստոսի 25, 2025

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին

By Հունիսի 23, 2025 56

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո, և երեկոյան Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Մակրոնը Փեզեշքիանի հետ իր հեռախոսազրույցում կոչ է արել «լառավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ դիվանագիտության ուղուն վերադառնալու համար»։

Փեզեշքիանն ասել է, որ Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին։

«Ամերիկան ​​հարձակվեց մեզ վրա. ի՞նչ կանեիք դուք, եթե հայտնվեիք նման իրավիճակում: Բնականաբար, նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց ագրեսիայի համար»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ այլ բան էր ասում, սակայն գործնականում այլ կերպ վարվեց և հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա:

«Մենք ենթարկվել ենք ռազմական ագրեսիայի և անսասան կերպով պաշտպանվել ենք։ Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել և բանակցել միջազգային իրավունքի շրջանակներում, բայց տրամաբանությունն ընդունելու փոխարեն՝ մյուս կողմը պահանջեց իրանցի ժողովրդի կապիտուլյացիան։ Մեր ժողովուրդը երբեք չի հանձնվի ուժի և սպառնալիքի առջև և, բնական է, որ նրանք համապատասխանաբար կարձագանքեն ագրեսիային»,- ասել է նա։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ կիրակի օրը Մակրոնը նաև զանգահարել է Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Նախագահական գրասենյակի տվյալներով՝ նա զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Օմանի սուլթանի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի և Կատարի էմիրի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատելու համար»։

Մակրոնը առաջիկա ժամերին Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի շտապ նիստ կանցկացնի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծության լույսի ներքո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում