Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է
Օգոստոսի 25, 2025

Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է

By Հունիսի 13, 2025 52

Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումից հետո ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Իրանի իշխանությունները գործակալությանը հայտնել են, որ Բուշերի ԱԷԿ–ը հարձակման չի ենթարկվել։ Առավոտյան «Առյուծների ազգ» գործողության շրջանակում Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային և ռազմական ենթակառուցվածքներին։

Նախօրեին, իրանական հետախուզության կողմից ստացված Իսրայելի միջուկային նախագծերի վերաբերյալ գաղտնի որոշ տվյալներ հրապարակելուց հետո, Թեհրանում Ռաֆայել Գրոսիին անվանել էին կազմակերպության «վստահությունը խարխլելու» պատասխանատու։ Այդ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը լիարժեք համագործակցել է Իսրայելի հետ՝ Իրանի վերաբերյալ տվյալներ փոխանցելով։

Հիշեցնենք` հունիսի 13-ի գիշերը Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն