Իրանը 100-ից ավելի ԱԹՍ է արձակել. Իսրայելը ստորգետնյա հիվանդանոցներ է պատրաստում
Օգոստոսի 25, 2025

Իրանը 100-ից ավելի ԱԹՍ է արձակել. Իսրայելը ստորգետնյա հիվանդանոցներ է պատրաստում

By Հունիսի 13, 2025 38

Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

«Բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ», - ասել է պաշտոնյան, որին մեջբերել է Times of Israel-ը։

Նա ասել է, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը մի քանի ժամում կհասնեն Իսրայել։

Իսրայելի հիվանդանոցներն արդեն վիրավորների համար ստորգետնյա բաժանմունքներ են պատրաստում։

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով որոշ բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ են զոհվել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են տասնյակ թիրախների, որոնք իբր կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպես օրինակ, թիրախներ են խոցվել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել նաև Նեթենզի միջուկային օբյեկտը։

Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։ ՑԱԽԱԼ–ի մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն՝ Իրանին հասցված առաջին հարվածներում ավելի քան 200 իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռ է ներգրավված եղել։ Նա հավելել է, որ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն