Իրանի գերագույն առաջնորդը ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար է նշանակել զոհվածների փոխարեն. ԶԼՄ
Օգոստոսի 25, 2025

Իրանի գերագույն առաջնորդը ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար է նշանակել զոհվածների փոխարեն. ԶԼՄ

By Հունիսի 13, 2025 37

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ժամանակավոր պետ է նշանակել Հաբիբոլլահ Սայարիին։ Ահմադ Վահիդին էլ նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, հաղորդում է Nour News-ը։

Ավելի վաղ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։ ԻՀՊԿ-ն էլ հաստատել էր իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը։

«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», – ասվում է հայտարարության մեջ։

Սայարին նախկինում Իրանի բանակի փոխհրամանատարն էր։

Հիշեցնենք` հունիսի 13-ի գիշերը Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 13 Հունիսի 2025 11:06

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն