Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում
Օգոստոսի 25, 2025

Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում

By Հունիսի 12, 2025 67

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Իսմայիլ Ղաանին հինգշաբթի հայտնել է, որ միջուկային բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն Իրանի ռազմական հզորացման գործում։

«Իմացեք, որ բանակցություններն այլեւս չեն զսպում երկրին։ Պաշտպանության ոլորտում «Իսկական խոստում 2» գործողությունից հետո վերջին հինգ-վեց ամիսների ընթացքում ձեռք բերված նվաճումներն այնքան տպավորիչ են, որ զարմացնում են բոլորին»,- նրա խոսքերն է մեջբերել Mehr գործակալությունը։

Իրանը «Իսկական խոստում 2» գործողություն է անվանում Իրանի՝ Իսրայելին 2024թ. հոկտեմբերի 1-ի երեկոյան հասցրած հրթիռային հարվածը։

Իր հերթին, ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտնել է, որ Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելի ցանկացած հարձակման, քան 2024թ. ապրիլի եւ հոկտեմբերի հարվածների ժամանակ։

Իրանի անվտանգության ծառայության անունը չնշած բարձրաստիճան պաշտոնյան Press TV-ին ասել է, որ Իրանը գտնվում է «մարտական ​​պատրաստվածության ամենաբարձր մակարդակի» վրա, եւ եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը փորձի հարձակվել, նրանց «հանկարծակիի կբերեն»։

Նա նշել է, որ տարածաշրջանից ԱՄՆ անձնակազմի մասնակի տարհանումը Իրանի հետ կապված մտահոգիչ զարգացում չէ, այլ Թեհրանի այն նախազգուշացումների հետեւանքն է, որ Իրանի վրա հարձակման դեպքում վերջինը կպատասխանի ամերիկյան բազաներին եւ այլ օբյեկտներին հարվածներով։

Աղբյուրը վստահեցրել է, որ ձեռք բերված իսրայելական գաղտնի փաստաթղթերը ամրապնդել են Իրանի պաշտպանությունը։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը «գործնական նախաձեռնություն չունի մարտադաշտում», եւ Վաշինգտոնը հույսը դնում է հոգեբանական պատերազմի վրա։

Ապրիլի 12-ից ի վեր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնց միջնորդի դերում հանդես է եկել Օմանը։ Իրանը պնդում է խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր իրավունքը՝ նշելով, որ պատրաստ է սահմանափակել իր միջուկային ծրագիրը միայն ամերիկյան պատժամիջոցների լիակատար վերացման դիմաց։ Վաշինգտոնը, ընդհակառակը, ձգտում է միջուկային ծրագրի լիակատար կրճատման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորության հարցում իր վստահությունը նվազել է։ CBS News-ը, հղում կատարելով իսրայելական կողմից տեղեկատվություն ստացած ամերիկյան աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողության իրականացմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն